Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ քայլից հետո Նիկոլայ Ռիժկովին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում. սա իմանալ է պետք
Նիկոլայ Ռիժկովը ռուս պետական և կուսակցական գործիչ է, ով ավարտել է Կրամատորսկի մեքենայաշինական տեխնիկումը, ապա ՈՒրալի ճարտարագիտական ինստիտուտը։

1971-1985 թվականներին զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ:
1985-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Է: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։
Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայանպաստ ելույթներով, կարևորում Հայաստան- Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։
ՀՀ Ազգային հերոսի կոչումը Ռիժկովին շնորհվել է 2008 թ-ին՝ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար: