ՆՐԱ օգնությամբ արևելքը իրապես ճանաչեց ՀԱՅԻՆ ու ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ. ո՞վ էր մեծանուն Մկրտիչ Էմինը
Հայերի ներդրումը ամբողջ աշխարհի պատմության, գիտության ու մշակույթի մեջ անգնահատելի է: Այս հոդվածում կխոսենք այդ անգնահատելիներից մեկի մասին, ով արևելքին ծանոթացրեց ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹՅԻ ՀԵՏ:
Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի պատմության մեջ բազմաթիվ հայկական ազգանուններ կան, որոնցից հարկ է առանձնացնել Մկրտիչ Էմինի անունը՝ հայագետ, Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների պրոֆեսոր, լեզվաբան, պատմաբան ու թարգմանիչ:
Հենց Մկրտիչ Էմինը առաջին անգամ ծանոթացրեց ռուս ու արևմտաեվրոպական գիտական հանրությանը Հին Հայաստանի մշակույթի հետ: Նա մաքրեց ու հավաքագրեց հայկական մշակությոր ու պատմության մասին պատմող հուշագրութոժյուններն ու արխիվային նյութերը և ի ցույց դրեց դրանք աշխարհին:

Էմինը ծնվել է Պարսկաստանում՝ Նոր Ջուլֆայում (Սպահան): Նրա ընտանիքը ֆինանսապես ապահովված էր ու հայրը որոշում է, որ որդին լավ կրթություն պիտի ստանա: Տղան մեկնում է Հնդկաստան: Սակայն լսելով Լազարյան ճեմարանի մասին՝ մեծ ցանկություն է հայտնում՝ այնտեղ սովորելու:

Էմինը լքեց Հնդկաստանը և շվեդական նավով ուղևորվեց հեռավոր Ռուսաստան:
1829 թ. աշնանը Էմինին ընդունեցին Լազարյան ճեմարանի առաջին դասարան: հինգ տարի անց տաղանդավոր երիտասարդն ավարտեց ողջ կուրսը և ընդունվեց Մոսկվայի համալսարան:
1850 թ. երբ նրա «Հին Հայաստանի ժողովրդական պատմական երգերի մասին» աշխատությունը մեծ ճանաչում էր ձեռք բերել, Էմինը սկսեց ղեկավարել Լազարյան ճեմարանի հայ գրականության բաժինը:

1860-ականներին նա տպագրեց հայ գրական ու պատմական բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մովսես Կաղանկատվացու «Աղուանից աշխարհի պատմությունը», Մխիթար Այրիվանցու «Ժամանակագրությունը», Վարդան Մեծի «Ընդհանուր պատմությունը», Ստեփանոս Տարոնացու «Պատմությունը» և այլն: Սակայն նրա գլխավոր գործը դարձավ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանությունը: Ռուս գիտնականներից առաջինը դա անելով՝ Էմինը ռուս ընթերցողին հասանելի դարձրեց V դարի հայ ականավոր պատմիչի գործը: Այդ ժամանակ Ռուսաստանում Հայաստանը ճանաչում էին որպես ռազմական գործողությունների թատերաբեմ և շատ տեղեկություններ չունեին մեր մասին:

Էմինը Հայկական նրբանցքի տներից մեկին է նվիրաբերել իր ողջ խնայողությունները՝ 10 հազար ռուբլի: Նրա մահից հետո «Էմինի ֆոնդի» ողջ գումարն ուղղվեց հայոց լեզվի ու մշակույթի վերաբերյալ նյութերի տպագրմանն ու տարածմանը: Հայ երիտասարդ շատ գիտնականներ այդպիսով հնարավորություն ստացան նոր ուսումնասիրություններ կատարելու:
Մկրտիչ Էմինը մահացել է 1890 թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվայում և թաղված է հայկական գերեզմանոցում: