Նույնիսկ Արաբական Էմիրություններում հայկական եկեղեցի կա. գիտե՞ք՝ ինչպես է կոչվում եկեղեցին
Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին է: Այն առաջին հայկական եկեղեցին է Միացյալ Արաբական Էմիրություններում:

Այս հայկական եկեղեցին զարդարում է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարջա քաղաքի Յարմուք թաղամասը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնվել է 1980 թվականին տեղի հայ համայնքի միջոցներով։ Ի դեպ, կեղեցուն կից գործում է կիրակնօրյա հայկական դպրոց:
Եկեղեցին կառուցվել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության թույլտվությամբ ու Շարջայի էմիրության հովանավորությամբ։
Այն ԱՄԷ-ում առաջին հայկական եկեղեցին է, որը օծել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Եկեղեցու կառուցման համար հողատարածքը նվիրել էր Գերագույն խորհրդի անդամ և Շարջայի էմիր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ-Կասիմին:
Եկեղեցում հայ նկարիչ Սամվել Պետրոսյանը 11 լուսանկարներ է ստեղծել: