Ենգիբարյանի կյանքի սիրո պատմությունը

Հայտնի ծաղրածու, մնջախաղի դերասան Լեոնիդ Ենգիբարյանը, որը հայտնի է իր լեգենդար կրկեսային համարներով,  իր կարճատև կյանքի ընթացքում նա շատ բան է տեսել, այդ թվում` իսկական սեր` հայտնի հայ երգչուհի Բելլա Դարբինյանի նկատմամբ։

Մնջախաղի հայտնի դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը և ոչ պակաս հայտնի խորհրդային երգչուհի Բելլա Դարբինյանը ծանոթացել են 1960-ական թթ-ի սկզբին, Պրահայում, հյուրախաղերի ժամանակ։ Այդտեղ էլ սկսվել է նրանց սիրավեպը, որն ավելի ուշ վերածվել է մեծ և իսկական ընկերության։ Լեոնիդը նվաճել է Բելլային ոչ միայն իր տաղանդով, այլ նաև բարի սրտով։

Լեոնիդը սիրում էր կատակներ անել բոլորի հետ։ Նրա հումորը չի շրջանցել նաև Բելլային։ Համերգներից մեկի ժամանակ Բելլան և Լեոնիդը վիճել են, մնջախաղի դերասանը որոշել է կատակել նրա հետ։ Լեոնիդը թաքուն մոտեցել է բարձրախոսին և երգի ընթացքում անընդհատ անջատել ու միացրել է այն։

 «Մայրս մեծ սթրես է ապրել։ Համերգից հետո մտել է Լեոնիդի մոտ և ասել. «Լյոնյա, նայի՛ր, տե՛ս, դու էլ ես բեմ բարձրանալու ու տես, թե ինչ կլինի քեզ հետ»», —այս նասին հայտնում է Բելլա Դարբինյանի դուստրը։

Նույն օրը Ենգիբարյանը վստահ դուրս է եկել Պրահայի բեմ` իր նշանավոր համարով և տապալել այն։ Հերթական անհաջող փորձից հետո Լեոնիդը հեռացել է բեմից։ Այդ դեպքից հետո Լեոնիդը Բելլային վհուկ է անվանել։

Մի անգամ Բելլան, տեսնելով Ենգիբարյանի պատռված կոշիկները, նրբանկատորեն իմացել է նրա ոտքի համարը և կոշիկ նվիրել Լեոնիդին։ «Մայրս ասել է նրան, որ նա փոքր ոտքեր ունի, իսկ վրդովված Ենգիբարյանը պատասխանել է, որ 42 համարի կոշիկ է հագնում», — պատմում է նրա դուստրը։

Անգամ հեռավորությունը չի խանգարել նրանց սիրել միմյանց, Լեոնիդը Մոսկվայում էր, Բելլան` Երևանում։ Սակայն Ենգիբարյանը ժամանակ է գտել և պարբերաբար այցելել նրան։ Ենգիբարյանը Բելլային ամուսնության առաջարկ է արել։

«Երբ Լեոնիդը մայրիկիս ամուսնության առաջարկություն է արել, Բելլան պատմել է դա Զաբել մորաքրոջը։ Նա նայել է մորս և ասել` մեզ միայն ծաղրածուն էր պակաս», — պատմում է երգչուհու դուստրը։

Կատակով ասված այդ արտահայտությունը, կարծես, կանխորոշել է նրանց հետագա ճակատագիրը. Բելլան և Լեոնիդը մտերիմ ընկերներ են դարձել։ Վերջին անգամ նա եկել էր մորս մահից առաջ։ Նա այցելել է երգչուհու  նոր տուն, որտեղ նույնիսկ կահույք չի եղել։ Ենգիբարյանը խոստացել է կահույք գնել համար։ Բելլա Դարբինյանը ծանր է տարել Լեոնիդի մահը և մինչև կյանքի վերջ ապրել իր սիրելի արտիստի մահվան ցավը սրտում։