Ինչու՞ է Սարոյանը զրկել իր որդուն ժառանգությունից

Ամերիկայում բնակվող ու այնտեղ ստեղագործող Վիլյամ Սարոյանը իր մահվանից առաջ իր ողջ կարողությունը նվիրաբերել է Սարոյան հիմնադրամին։ Չնայած այն հանգամանքին, որ նա ուներ որդի ում կարող էր թողել իր ժառանգությունը, բայց գրողը այդպես չի վարվել։ Պատճառները ասում են շատ տարբեր են եղել։

saroyan

Նա վերջին ժամանակներում տղայի հետ վատ հարաբերությունների մեջ է եղել, գուցե հենց դա էլ պատճառ է դարձել, որպեսզի նա իր ժառանգությունը նվիրի Սարոյան ֆոնդին։ Երբ ԶԼՄ-ներով լուր տարածվեց, որ ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում աճուրդի է հանվելու ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ քննարկումներ սկսվեցին:

Ակնհայտ էր, որ բոլորի սիրտը ցավում է, եւ շատերը կցանկանային Սարոյանի տունը տեսնել որպես գրողի տուն-թանգարան, գործող մշակութային կենտրոն: Ոմանք հարց ուղղեցին Վիլյամ Սարոյանի որդուն՝ Արամ Սարոյանին: Արամ Սարոյանն ամերիկահայ բանաստեղծ, արձակագիր եւ թատերագիր է: Հայտնի է, որ նրա եւ Վիլյամ Սարոյանի հարաբերությունները բավական լարված են եղել: