«Ստամբուլցի լակոտը». ինչպե՞ս էին ուզում ցեղասպանության մասին գրված այս գրքի ԹՈՒՐՔ հեղինակին սպանել
The Guardian-ին տված հարցազրույցում թուրք-բրիտանական հայտնի գրող Էլիֆ Շաֆակը պատմել է իրեն հետապնդելու և պատժելու փորձերի մասին այն բանից հետո, երբ Թուրքիայում հրապարակել է իր «Ստամբուլցի լակոտը» վեպը: Նրա աշխատանքը նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը։
«Ես գրել եմ ազգային փոքրամասնությունների մասին և ցանկանում էի անդրադառնալ անցյալ դարի սարսափելի ողբերգությանը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, այդ ցավը կիսել մարդկանց հետ և փորձել կամուրջներ կառուցել», — ասել է Շաֆակը:



Գրողի խոսքով՝ 2006 — ին իր գիրքը սկսել է հայտնիություն ձեռք բերել ողջ Թուրքիայում։ Սակայն թուրք ազգայնամոլական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցները վճռականորեն դատապարտել են վեպը, իսկ հեղինակը պատասխանատվության է ենթարկվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ թուրք ազգին վիրավորելու համար։
«Փողոցներում մի խումբ մարդիկ այրում էին Եվրամիության դրոշը և թքում իմ լուսանկարների վրա։ Չնայած դատարանում ինձ արդարացրին, դա շատ ծանր ժամանակ էր։ Ինձ մշտապես ուղեկցում էր իմ թիկնապահը», — ասել է Շաֆակը։