ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է այն կինը, ով 1 միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին
102-ամյա Կլարա Մարկոսյանը, ով 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկվածներից էր, բնակվում էր Ֆրեզնոյում: Հանկարծակի իր խնամակալներից տեղեկանալով պատերազմի մասին նեղսրտում է և մտածում թե ինչպես կարող է օգնել իր երկրին: Լինելով իր տոհմի վերջին ժառանգը ու չունենալով ողջ մնացած հարազատներ, Կլարա Մարկոսյանը դիմում է իր գործերով զբաղվող եկեղեցու սարկավագին՝ իր անունից 1 միլիոն դոլարի նվիրատվություն կատարելու համար: