Ո՞ր հային են ֆրանսիացիները անվանում տրիկոտաժի «արքա»

Ալեն Մանուկյանը ծնվել է 1946 թվականին Մարսելում՝ հայկական ընտանիքում։ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո ծնողները աշխատել են կոշիկի գործարանում , այնուհետև բացել են իրենց սեփական խանութը։ Ծնողներին օգնելու համար ուսումը ավարտելուց հետո Ալենը սկսում է աշխատել գործարանում։ Տարիներ անց Բելգիայում հանդիպում է իր ապագա կնոջը, ում հետ միասին 1969 թվականին հիմնում են տրիկոտաժե հագուստի բիզնեսը։

Երբ Ալենը նոր էր սկսել իր բիզնեսը, շատերը ասում էին, որ պետք է անվանումը փոխել, քանի որ շատ հայկական է և ոչ մի հաջողության այդ անվանումով հնարավոր չի լինի հասնել։ Բայց Ալենը դեմ էր ֆրանսիական կամ մեկ այլ անվանում դնելուն, քանի որ հպարտ էր իր հայ լինելու փաստով։ Տարիների ընթացքում Մանուկյանները բացեցին 350 խանութ ամբողջ Ֆրանսիայում, իսկ Ֆրանսիայից դուրս մոտ 500 խանութ։

Ընկերությունում պահպանվում են ազգային ավանդույթները, որոնք հանդիսանում են ընկերության զարգացման գլխավոր հիմքը։ Հատկապես նշանավոր են ընկերության կոստյումները։ Ալենի երեխաները՝ Դավիթն ու Սեդան, նույնպես արդեն մասնակցում են իրենց ընտանեկան բիզնեսին։ Սեդան մոր՝ Դենի հետ զբաղվում է ոճային հավաքածուներ կազմելով։ Դավիթը, որ բարձրակարգ կրթություն է ստացել Եվրոպայում, այժմ Group Alain Manoukian ընկերության նախագահն է։

Ընկերության գրասենյակը գտնվում է Լիոնի և Մարսելի մոտակայքում գտնվող 19-րդ դարի մի ամրոցում։ «Manoukian» ապրանքանիշով արտադրվում են նաև պայուսակներ, կոշիկներ և այլ հագուստի պարագաներ։