10-ամյա փոքրիկը սիրում էր միշտ առաջինը լինել ու մասնակցում էր բոլոր զինվորական միջոցառումներին. ցավոք, պատերազմի առաջին զոհերից մեկը դարձավ…

Պատերազմի հետևանքները երբեք չեն կարող մաքրվել մեր հիշողություններից ու կյանքից, դրանք մի խոր վերք են թողել յուրաքանչյուրի հոգում:
Թշնամին միշտ իր վայրենի սովորության համաձայն ռմբակոծել է հայկական գյուղերն ու խաղաղ բնակչությանը, անպաշտպան գյուղացուն, որ փորձի ցույց տալ իր ոչինիչ չարժեցող ուժը… Ու այդ վայրենության զոհերը դարձան ոչ միայն ՏՂԵՐՔԸ, այլև մեծն ու մանուկը…

  • Վիկտորյա Գևորգյան Իգորի

Ընտանիքի անդամներն ասում են՝ սիրում էր ամենուր միշտ առաջինը լինել, ու հենց անիծված պատերազմի առաջին ռմբակոծությունների զոհը դարձավ…

Վիկտորյան ծնվել է 2011 թվականի դեկտեմբերի 27-ին: Սովորել է ԱՀ Մեսրոպ Մաշտոցի անվան հմ. 2 դպրոցի 3-րդ դասարանում:

Միշտ փայլում էր դպրոցում իր գերազանց առաջադիմությամբ ու վարքով ու պարգևատրվում բազմաթիվ պատվոգրերով ու գովասանագրերեով: Սեպտեմբերի 27-ին անիծված պատերազմի հետևանքով զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Թեկուզ իր փոքր տարիքին նա մասնակցել էր տարբեր միջոցառումների հատկապես զինվորական։

Ասում են՝ ապշեցնում էր իր ուրախությամբ ու պայծառ ժպիտով: Երբեք չէիր տեսնի հանգիստ, միշտ աշխույժ շարժվում էր, երգում, պարում, խաղում…

Ու անիծված պատերազմը խլեց փոքրիկի անմեղ կյանքը հենց գյուղի առաձին ռմբակոծության ժամանակ: