Ինչու՞ է Արման Հովհաննիսյանը հրաժարվել այս զույգի հարսանիքին ներկա գտնվել

Տաղանդավոր երգիչ Արման Հովհանիսյանն տևական ժամանակ է բնակվում  է ԱՄՆ-ում և այնտեղ էլ ծավալում է իր երաժշտական գործունեությունն։ Երաժիշտը հայերի ամենասիրելի երգիչներից մեկն է ու հարսանիքների ամենապահանջված հյուրը։ Վերջերմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի շատ շքեղ հարսանիք է տեղի ունեցել, որին մասնակցել են շատ հայտնի դեմքեր ու նաև երաժիշտներ։ Արմանը՝ ընկերների փոխանցմամբ, հրաժարվել է երգել այդ հարսանիքին, չնայած որ  նրան շատ բարձր հոնորար են խոստացել։

arman

Երգիչը նախապես իմացել է, որ փեսացուն, ով ապրում է ԱՄՆ-ում և այնտեղ զբաղվում է գործարարությամբ արմատներով թուրք է։ Այս հանգամանքը ստիպել  է Արմանին, որպեսզի հրաժարվի այդ հարսանիքին երգելուց։ Երբ երաժիշտը գումարից բացի կարևորում է շատ այլ հարցեր, սա խոսում է նաև նրա մարդկային տեսակի մասին։ Արմանի գեղեցիկ ձայնը լսելու հնարավորությունից զրկված հյուրերը՝ շատ դժգոհ են եղել արտիստի այդ քայլից, բայց դա Արմանին ամենևին չի հուզել։