Հայ քանդակագործ, ում աշխատանքները հիացրել են Ռոդենին․ Հայկ Բադիկյան

Տաղանդավոր քանդակագործ Հայկ Բադիկյանը, ով մեծ ճանաչման հասավ ԱՄՆ-ում, ծնվել է Վանում 1876 թվականին, ուսուցիչների ընտանիքում:

badikyan

Նրա հայրը, ով լուսանկարիչ էր, մեղադրվում էր լրտեսության մեջ, ուստի՝ ընտանիքին ապահով վայր հասցնելու նպատակով հաջողեց փախչել Վանից՝ հասնելով Ամերիկա՝ Ֆրեզնո։ Ընտանիքը միավորվեց և սկսեց մի փոքրիկ ագարակում խաղող մշակել։ Այս շրջանում էր, որ Հայկը սկսեց տարվել քանդակագործությամբ։

Հաջողությունն ուղեկցում էր Բադիկյանին։ Նա մինչև անգամ հեղինակեց ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի արձանը, որը ներկայացված է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի դիմաց: Հետագայում կերտեց ևս մի շարք ղեկավարների քանդակներ։

Հայկ Բադիկյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի «Բոհեմյան ակումբի» կյանքում՝ երկու անգամ ընտրվելով ակումբի նախագահի պաշտոնում։ Սակայն հաջողության հասնելով ԱՄՆ-ում՝ Բադիկյանը մեկնում է Ֆրանսիա՝ Փարիզ, որտեղ հաջողում է այցելել Օգյուստ Ռոդենին։ Նրանք արդեն ծանոթներ էին, և Բադիկյանը Ռոդենին ցույց տվեց իր աշխատանքների լուսանկարները, և վերջինս, կանգ առնելով «Դիանայի որսը» քանդակի լուսանկարի վրա, ասաց. «Այո, պարոն, Դուք քանդակագործ եք»:

Հայկ Բադիկյանի աշխատանքների մեծ մասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքում կամ դրա շրջակայքում: Ամերիկացիները բարձր են գնահատում նրա տաղանդը։