«Եթե գերի ընկնեմ կամ ինձ խփեն, էս նռնակները ձեզ մոտ պահեք, ձեզ կպայթեցնեք». գիտե՞ք՝ որ հայ հերոսուհին էր նման խրատ տալիս իր մանկահասակ դուստրերին

Խոսքը հայ ազատամարտիկ, առաջին կապային թեթև ատլետ, դիպուկահար, Արցախյան երեք պատերազմների մասնակից Կարինե Պարսամի Աղեկյանի մասին է: Ծնվել է 1958 թվականի փետրվարի 10-ին Երևանում:

Հերոսուհին 1979 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1989-1994 թվականներին տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Իջևանի, Գորիսի (Շուռնուխ, Գոփս-Կապա մայրուղի, «Գազի պոստ» և այլն ) և Արցախի Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ, Աբդուռահմանլի) շրջանների ինքնապաշտպանկան և ազատագրական մարտերին։ Բազմիցս վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։ 1993 թվականից ընտանիքով բնակվել է Քաշաթաղի շրջանի ազատագրված Աղավնո գյուղում։

Մինչև կյանքի վերջը Կարինեն չլքեց Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղը. դիրքերում էր, սահման էր պաշտպանում։ Այդ առիթով կատակում էր՝ ճակատս պինդ է, էշի ճակատ է, բան չի լինի։ Քանի անգամ վիրավորվել, փրկվել էր։ Այս վերջին պատերազմում էլ թուրքի գնդակից փրկվեց:

Կարինեն երեք աղջիկ և յոթ թոռ ունի։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Կարինեի աղջիկները 8, 9, 10 տարեկան էին և նա նրանց ասում էր՝ եթե գերի ընկնեմ կամ ինձ խփեն, էս նռնակները ձեզ մոտ պահեք, ձեզ կպայթեցնեք։ Ու աղջիկներին պատմում էր, թե թուրքն ինչ դաժանությունների է ընդունակ։

Մշե­ցու թոռ Կա­րի­նե Ա­ղե­կյանի չորս հո­րեղ­բայր­ներն Անդ­րա­նի­կի զին­վոր­ներն են ե­ղել, ինչպես Կարինեն էր ասում, հենց այդ ա­րյունն էր իր մեջ ե­ռում։ Մեծ հո­րեղ­բայրը հա­զա­րա­պետ էր, երբ թուր­քե­րը նրա ոտ­քը սղո­ցել ու ի­րեն ձորն են նե­տել, նա փա­թա­թել է ոտ­քը, ապ­րել ի հե­ճուկս, ու ա­վե­լի կա­տա­ղի է մար­տն­չել թուր­քի դեմ։

Կարինեն մահացել է 2021 թվականի հունվարի 29-ին՝ սրտի կաթվածից և ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: