Գտա՞ք ՀԱՅՈՒՀՈՒՆ. «Գեղեցկության էթնիկ ծագումը». նախագիծ, որին մասնակցում են նաև ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սա շատ հետաքրքիր նախագիծ է, որը նախաձեռնել է ռուս լուսանկարիչ և ֆոտոլրագրող Նատալյա Իվանովան դեռևս մի քանի տարի առաջ՝ նպատակ ունենալով տեսողական և ստեղծագործ կերպով ցույց տալ էթնիկ բազմազանության մասշտաբները: Այս հավակնոտ նախագիծի նպատակն է ընդգրկել աշխարհի բոլոր էթնիկ խմբերին և ներկայացնել դրանք կանանց գեղեցկության միջոցով:

Աղջիկները ընտրվում են տարբեր էթնիկ խմբերից, առնվազն երկու սերունդ նույն էթնիկ խմբից, ինչպես հայրական, այնպես էլ մայրական գծով: Լուսանկարները և տեսանյութերը պարբերաբար հրապարակվում են սոցիալական ցանցերում (Facebook, Instagram , Google+, Vk, Flickr ) և YouTube-ում:

скриншот (1)

«Գեղեցկության էթնիկ ծագումը» (Les origines de la beauté) ոչ առևտրային գեղարվեստական, վավերագրական և հետազոտական նախագիծ է մարդկության էթնիկ բազմազանության մասին, որը ներկայացված է աշխարհի բոլոր էթնիկ խմբերի կանանց գեղեցկության մեջ:

Այս նախագծի նպատակն է ցույց տալ էթնոմշակութային բազմազանության իրական մասշտաբները ամբողջական, համակարգված և ստեղծագործական ձևով, այդպիսով ցույց տալ յուրաքանչյուր ինքնատիպ էթնիկ պատկանելությունը, որքան էլ փոքր որ լինի այն:

Նախագիծը ներառում է երիտասարդ կանանց լուսանկար-դիմանկարներ և վիդեո հարցազրույցներ, որոնք ներկայացնում են իրենց էթնիկ պատկանելությունը:

Այս նախագիծը, մասնավորապես, ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և առաջին անգամ ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցահանդեսում, որը նվիրված է Կանանց միջազգային օրվան՝ 2014 թվականի մարտին Փարիզում նրա կենտրոնակայանում:

Ստորև ներկայացված են հայ կանանց 3 դիմանկարները: