Այս հայ տղան «սեր է խոստովանել» թուրք աղջկան․տեսեք, թե ինչպես

Ռուսաստանաբնակ Արմենը հանդիպում էր մի աղջկա հետ։ Երրորդ հանդիպման ժամանակ աղջիկն ասաց, որ ինքը թրքուհի է։Աղջիկը բացատրեց, որ դիտմամբ էր երկարաձգում այս տեղեկությունը տղային հայտնելը, քանզի կարծում էր, որ իրենց մոտ ամեն բան կստացվի ու ուշադրություն չեն դարձնի՝ ով ինչ ազգի ներկայացուցիչ է։

Արմենը լռեց ու թույլ տվեց, որ աղջիկը շարունակի․

-Արմե՛ն, կարող է կատակ թվալ, բայց անկեղծ եմ ասում, ես քեզ սիրում եմ։

Արմենն անթարթ նայում էր աղջկան, և վերջապես խոսեց՝ ճնշվելով աղջկա հայացքից․

-Սիրո՞ւմ ես։ Ձեր և մեր ազգերի տարբերությունը հենց դրանում է՝ դու այսօր կարող ես ինձ երդվել, որ սիրում ես, իսկ վաղը դաշույնով մեջքիս հարվածել, եթե քո ազգն այդպես կամենա։ Իսկ ե՞ս։ Եթե մեկ անգամ ասեմ «սիրում եմ», այլևս երբեք չեմ դավաճանի, միշտ կանցնեմ փորձությունների միջով ու երբեք չեմ լքի։

Այսօր դու ինձ սիրում ես, քանի որ օտար վայրում ենք, վաղը կվախենաս ինձ հետ իմ երկիր մտնել։ Այսօր ինձ սիրում ես, բայց չես մտածում, որ ոչ թե քո, այլ իմ պապն է սպանվել քո պապի ձեռքով։ Դու ինձ ներելու ոչինչ չունես, և դրա համար ես սիրում, իսկ ե՞ս։ Ես քո մեջ տեսնում եմ այն մարդուն, ով սպանել է մեկ միլիոն ու կես հայերի։ Եվ, ներիր, որ ասում եմ սա այսքան պարզ, սակայն ես քեզ ոչ ներում եմ և ոչ էլ սիրում։

Չեմ վնասի քեզ, վախեցած մի նայիր, պարզապես վեր կաց ու գնա այստեղից։

Աղջիկը վեր կացավ ու ներողություն խնդրելով հեռացավ։ Նա մեղադրում էր իր նախնիներին, որ ազդեցին իր ճակատագրի վրա ու կորցրեց այն մարդուն, ում իսկապես սիրում էր։