Ո՞ր հայ դեսպանի միջոցով էր թթի դոշաբը հասել Հռոմի պապին
Հայաստանը միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել Իտալիայի Հանրապետության հետ։ Հայ դեսպանները մշտապես հանդիպումներ են ունեցել Հռոմի պապի հետ ու ինչ-որ չափով տեղյակ են եղել նաև նրա առողջական խնդիրներից։ Պատմում են, որ հայ դեսպաններից Վիգեն Չիտեչյան, ով Հռոմի պապի սիրելի մարդկանցից մեկն է եղել ու պարբերաբար հանդիպել է նրան, մի անգամ տեղեկացել է, որ պապի հազը ոչ մի դեղ չի բուժում։

Կարճ ժամանակ անց խնդրում է Հայստանից իրեն թթի դոշաբ ուղղարկեն։ Տանեցիները մի պահ զարմանում են, նրա այդ խնդրանքից ու չեն հասկանում, թե Վիգենը ինչ պետք է անի թթի դոշաբը, հատկապես, որ ինքը դա չէր սիորւմ։ Ամեն դեպքում դոշաբը հասնում է Իտալիա ու Վիգենը այն տալիս է պապին ասելով՝ որ սա կբուժի իր հազը։ Իրականում, Հռոմի Պապը հետագայում Վիգենին խոստովանել է, որ նման հրաշք դեղի դեռևս չէր հանդիպել։
Մեր դեսպանները հետագա տարիներին էլ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել Հռոմի պապի հետ ու մշտապես ստացել են նրա օրհնությունները։ Իսկ ամենասպասված պահը մեզ համար եղավ Հռոմի պապի Հայաստան այցը, որին ազգովի սպասում էինք։