Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեները

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին:  Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

Նա թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր, որն աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:

Նշվում է, որ մեքենան բախվել է բեռնատարին: Բացի Թարըք Քեսեքչիից մահացել է մեքենայում գտնվող ևս 3 մարդ։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի նախագծումը սկսվել է 2000-ականներին ՝ «Baykar Makina» ընկերության կողմից։ ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված Բայրաքթար ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին։

Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին[2]։ 2014 թվականի հունիսին և օգոստոսին «Բայրաքթար ՏԲ2»-ը տակտիկական միջին բարձրության դասի անօդաչու թռչող սարքերի թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8 կմ բարձրության վրա մնալով 24 ժամ 34 րոպե։

«Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքն իր մարտական մկրտությունը ստացել է 2014 թվականին Թուրքիայի արևելքում իրականացված մարտական գործողությունների ժամանակ։