Նորայրը փախել է ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ և ոչնչացնելով 80 թշնամու՝ վերադարձել․ հերոսական դրվագ

Բոլորը գիտեն հայ զինվորի ուժն ու քաջությունը։ Անգամ թշնամական զորքն է հարգանքով ու ահով լցված հայորդիների նկատմամբ, երբ հանդիպում է նրանց մարտի դաշտում։

Հերոսական դրվագները մեր զինվորների մասնակցությամբ շատ են ու անհաշվելի, սակայն այժմ ձեր ուշադրությունն ենք հրավիրում այդ դեպքերից մեկի վրա։

Ճանաչենք Նորայր Նարիմանի Առաքելյանին, ով ժամկետային զինծառայող էր և գտնվում էր Հադրութի տարածքում պատերազմի օրերին։ Գուգարքից այս հայորդին ընդամենը 19 տարեկան է։

Երբ ադրբեջանական դիվերսիոն խումբը մտնում է մեր խրամատ և, հանդիպելով կոշտ դիմադրության, հետ է փախչում, Նորայրը մտնում է խմբի մեջ ու նրանց հետ սկսում վազել։ Նա արդեն միայնակ էր մնացել մարտից հետո ՝ իր զինակից ընկերոջ հետ, ով, սակայն, վիրավոր էր։

Երբ հեռանում են հայկական տարածքից, այդ թվում և խրամատից, Նորայրը հետ է ընկնում թշնամու զորքից և իր մոտ գտնվող 2 նռնակներով ոչնչացնում թշնամու մոտ 80 կենդանի ուժ։ Վերադառնում է խրամատ՝ վիրավոր ընկերոջը իր հետ տանելով հասնում մեր զորքերին։

Ճանաչենք մեր հերոսներին, նրանք ապրում են մեր կողքին։