Հայ վիրաբույժը Կանադայում պատահաբար հեռացրել է թուրք հիվանդի երիկամը

Դեպքը տեղի է ունեցել Տորոնտոյի հիվանդանոցներից մեկում։ Հայ վիրաբույժը, ով ավելի քան քսան տարի աշխատում է տվյալ հիվանդանոցում մի շատ անհասկանալի սխալ է թույլ տվել։ Թուրք հիվանդին շատ վատ վիճակում գիշերը տեղափոխել են հիվանդանոց ու անմիջապես տարել վիրահատական սենյակ։ Բժիշկների խումբը, ով նախապես զննել է հիվանդին, նրա մոտ հայտնաբերել  են կույրաղիքի բորբոքում ու որոշել են, որ այն շտապ պետք է հեռացնել, հակառակ դեպքում կարող է շատ վատ հետևանքներ առաջանալ։ 

surgeon

Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, բայց ավարտից հետո բժիշկները հասկացել են, որ հեռացրել են հիվանդի երիկամը։ Նման դեպքեր շատ քիչ են պատահում, որ բժիշկները շփոթեն հիվանդների օրգանները, բայց այս հիվանդի հետ հենց նման դեպք է պատահել։ Հիվանդի հարազատները մեղադրում են հայ բժշկին, ասելով՝ որ նա ցանկացել է այդ կերպ վրեժ լուծել իրենցից, բայց իրականում մեր վիրաբույժը խոստովանել է, որ իրենց հետ պատահած իսկապես շատ ցավալի մի բան է։ Հիվանդանոցը պարտավորվել է, հիվանդի երիկամի փոխպատվաստման ողջ ծախսերը իր վրա վերցնել։