Ո՞վ է Արթուր Աբրահամին Իսպանիայում կզղի նվիրած մեծահարուստը

Հայտի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերջերս տված իր հարցազրույցում ահա՛, այսպիսի մտքեր էր արտահայտել իր կարիեռայի և ապագայի պլանների մասին. «Եթե մեկ օր ազատ եմ լինում, չեմ կարողանում տանը բազմոցին նստել եւ հանգստանալ: Անընդհատ պետք է աշխատեմ: Սպորտի մեջ լինել չի նշանակում պարտադիր մարզչական կարիերա սկսել: Որպես մարզիչ երբեք հանդես չեմ գա:  Դա շատ բարդ մասնագիտություն է: Անտանելի աշխատանք է:

artur

Պետք է սիրես այդ գործը: Հոգով սրտով մարզիչ պետք է լինես: Հիմա 32 տարեկան եմ: Չգիտեմ դեռ քանի տարի կլինեմ սպորտում: Գուցե 35 տարեկանում հեռանամ ռինգից: Կարող եմ այսօր էլ հեռանալ, բայց իմ մարզաձեւը շատ եմ սիրում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվի: Ես սպորտի տղա եմ, ազգի տղա եմ:

Ես միայն ցանկանում եմ, որ մեր ազգը լավ, բարեկեցիկ ապրի»: Վերջերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Արթուր Աբրահամի մարզիչը նրան կղզի է նվիրել Իսպանիայում: Երկար տարիներ Արթուրը չփոխեց իր մարզչին ու հավատարիմ կերպով նրանք աշխատեցին միասին: Ու հարցազրույցերից մի քանիսի ժամանակ էլ Արթուրը խոստովան է, որ երբեք չի ցանկացել փոխել իր մարզիչին, քանի որ նրա հետ իր հաղթանակները հեշտ են տրվել: