Այս հայը 4 տարի շարունակ մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին. ճանաչենք սև գույնը մերժած հայ նկարչին

Խոսքը Զաքար Ավագի Խաչատրյանի մասին է:

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ՇԱՐՔԻՑ - ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ... - Artists' Union of Armenia/  Հայաստանի նկարիչների միություն | Facebook

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում։ Սկզբում սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում

Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին -  Պանորամա | Հայաստանի նորություններ

:

 Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում սովորելու ւտարիներին աշակերտել է Բորիս Յոգանսոնին և Ալեքսանդր Գերասիմովին։ 1960-1962 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում։ 1962 թվականին հիմնադրել է իր անունը կրող մանկական գեղարվեստական դպրոցը, որը գտնվում է Սիսիանում:

 Զաքար Խաչատրյանը դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղ 1981 թվականից եղել է ամբիոնի վարիչ, 1984 թվականից՝ դեկան, իսկ արդեն 1986 թվականից՝ պրոֆեսոր։

Լինելով Հայրենական մեծ պատերազմի չորս տարիների մասնակիցը և հազարավոր զինվորների մահվան ականատեսը, վերապրելով նրանց մայրերի անսփոփ վիշտը, նկարիչը չէր կարող անտարբեր մնալ պատերազմի մեծ զոհաբերությունների և աշխարհի մայրերի վիշտը արտացոլող հուզիչ թեմաների հանդեպ:

Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ «Սայաթ-Նովա», «Կոմիտաս», «Ա. Զ. Խաչատրյան», «Հին Մեղրի», «Արագած. ծաղիկներ», «Հին երևանյան բակ», «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» և այլն:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի,  Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում։

Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում: