Գիտե՞ք՝ ով է Ծաղկաձորում գտնվող Օրբելյան եղբայրների հուշարձանի քանդակագործը. ճանաչենք հայ քանդակագործին և նրա մյուս գլուխգործոցները

Ծաղկաձորում գտնվող Օրբելյան եղբայրների հուշարձանի քանդակագործը Արտաշես (Արտուշ) Ավագի Հովսեփյանն է:

Հանդիպում արվեստի հետ»` Գաֆէսճեան կենտրոնում | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ  Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Քանդակագործը ծնվել է 1931 թվականին Սիսիանի Սառնակունք գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին բանվոր է աշխատել:

1954 թվականին, ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարան:

Երկրորդ կուրսում գործուղղվեց  Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1961 թվականին։

Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։

Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման արժանի գործերից են «Կարլ Մարքս»,  «Ալեքսանդր Թամանյան», «Արմեն Տիգրանյան», «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան», Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ», «Նիկողայոս Ադոնց»  հուշարձանները, Երևանի  բարձրաքանդակները, Մայր աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-1993), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները: Այս շարքը դեռ երկար կիարելի է թվել:

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան
Արմեն Տիգրանյանի հուշարձան
Ալեքսանդր Թամանյանի կիսանդրին

Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։