Գեղեցկության մրցույթում հայուհու կոշիկը պոկվեց, ի՞նչ արեց նա (Տեսանյութ)
Այս օրերին ընթանում է “Miss Grand International” աշխարհահռչակ գեղեցկության մրցույթը տեղի է ունենում այս օրերին և ունի նաև հայ մասնակից:
Հայաստանը մրցույթում ներկայացնում է 3-րդ «Վիցե միսս Աշխարհ Արմենիա 2021» 24-ամյա Քրիստինա Այանյանը, ով ծնունդով Բոստոնից է։ նա արդեն մեկ անգամ ճանաչվել է է «Միսս Բոստոն» մրցույթի հաղթողը, ինչպես նաև դարձել առաջին «Վիցե միսս Մասաչուսեթս»-ը։
Մրցույթային հերթական փուլի ընթացքում, որտեղ պետք է մասնակիցները հանդես գային լողազգեստներով, տեղ ունեցավ մի այսպիսի միջադեպ: Պոկվեց Քրիստինայի կոշիկը: նա, սակայն, կարողացավ բարձր ինքնատիրապետման շնորհիվ խուճապի չմատնվել: Նա տեղում հանեց պոկված կոշիկն ու շարունակեց ոտաբոբիկ պարելով քայլել:
Այս երևույթից դահլիճը ոչ թե հիասթափվել է, այլ ծափահարել ու սատարել մեր մասնակցին: Քայլը մեծ աժիոտաժ առաջացրեց մրցույթի շրջանակներում: Նախ այժմ բոլորը հետաքրքրվում են, թե ով է այդ աղջիկը, ապա հայտնում, որ նա շատ մեծ պրոֆեսիոնալիզմի տեր է:
Թեև հայկական պատվիրակությունը կարծել է, թե այս քայլը կարող է բցասաբար անդրադառնալ մրցույթի ու մասնակցի ելույթի վրա, սակայն ընդհակառակը՝ այն տվել է հակառակ արդյունք, և բոլորը տպավորված են եղել Քրիստինայի այս արարքից: