Սևակի զոհվելուց մեկ ժամ առաջ մայրը այսպիսի տարօրինակ զգացողություն էր ունեցել

Սևակի 20 տարեկան էր, սովորում էր ԵՊՀ-ի Իրավաբանության ֆակուլտետում: Երկրորդ կուրսից իր կամքով դիմում գրեց, որ իրեն տանեն բանակ: Ցանկանում էր իր տարիքակիցների հետ ծառայել: Մայրը շատ դեմ էր այդ որոշմանը, բայց որդին ավելի համառ գտնվեց: Չորս ամիս էր անցել, երբ սկսվեց պատերազմը: Ընտանիքի միակ զավակն էր Սևակը, մոր համար միակ հույսը, ամեն վայրկյան սրտում դող կար:

zinvor

Պատերազմի օրերին Սևակը պարբերաբար զանգում էր տանեցիներին ու այնտեղից դուխ տալիս ծնողներին: Բայց մայրը լավ էր հասկանում ՝ ինչ էր կատարվում պատերազմի դաշտում: Սևակի զոհվելուց մեկ ժամ առաջ, մայրը տարօրինակ զգացողություն էր ունեցել, որ զավակը ուզում է գրկել իրեն, բայց չի կարողանում: Հենց այդ պահին վերցրել էր հեռախոսը, որ զանգեր որդուն, բայց հայրը խնդրել էր մի քիչ ուշ զանգի, որ երեխեն նոռմալ խոսի հետները: Իրականում, մահվանից առաջ Սևակը ընկերոջը խնդրել էր իր փոխարեն մորը անպայման գրկւ ու համբուրի:

Մայրը հիմա էլ չի համակերպվում որդու կորստի հետ, ամեն վայրկյան որդու մասին է մտածում ու հաճախ մտքում նրա հետ զրուցում: Սևակը զոհվելուց հետո արժանացել է Արիության մեդալի՝ հայրենիքին մատուցած իր սխրանքի համար: