Իսկ դուք գիտե՞ք՝ ով է Եռաբլուրում թաղված միակ մուսուլմանը. ո՞վ է նա և ինչը ստիպեց նրան միանալ հայ ազատագրական պայքարին
«Բասմաչ» կամ «Թուրքմեն» մականունով Կուրբանմուրադ Բազարբայի Նեֆեսովը Եռաբլուրում թաղված միակ մուսուլմանն է: Ազատամարտիկը ծնվել է 1969 թվականին Թուրքմենական ԽՍՀ Կալինինոյի շրջանում: Սկզբնական շրջանում ծառայել է Աֆղանստանում, որտեղ վիրավորում է ստացել: Այդ ժամանակ էր, որ մուսուլման զինվորին հայ զինակիցներից մեկը արյուն տվեց:
Երբ Աֆղանստանից Խորհրդային զորքերը դուրս բերեցին, Նեֆեսովը ծառայության անցավ Հայաստանում, իսկ հետո տեղափոխվեց Արցախ: Հենց Արցախում էլ նա որոշում է մասնակից դառնալ հայ ազատագրական պայքարին: 1991 թվականին ազատամարտիկը միանում է Վոլոդյա Մաթևոսյանի կողմից ստեղծված «Հայր Վահան» ջոկատին: Ի դեպ, Ջոկատում բացի հայերից այլ ազգի զինվորներ:
1992 թականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատի առջև մարտական խնդիր էր դրված ազատել Աղբադան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։ Նեֆեսովը հետախուզման է գնացել և իրեն կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները գեներալ-մայոր ժորա Գասպարյանի հրամանատարության ներքո ոչնչացրել է թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը:
Հենց մարտի ժամանակ՝ 1992 թվականի դեկտեմբերի 13-ին Կուրբանմուրադ Նեֆեսովը զոհվել է։ Մոտ 4 ամիս ազատամարտիկի դին մնացել է դիարանում, քանի որ պատերազմի ժամանակ դժվար էր տեղափոխել այն ազատամարտիկի հայրենիք՝ Թուրքմենաստան, սակայն վերջում որոշում է կայացվել հողին նրան հանձնել Եռաբլուրում։

Ի դեպ, Նեֆեսովը Եռաբլուրում թաղված միակ մուսուլման մարտիկն է: