Ո՞ւմ անունով է կոչել Ալիևի դուստրն իր որդեգրած երեխային. Ի՞նչ կապ ունի Հայաստանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստր Լեյլա Ալիևան աղջիկ է որդեգրել: Աղջկա ծնողների մասին ոչինչ հայտնի չէ, միայն գիտեն, որ նա եղել է Ադրբեջանի մանկատներից մեկում ու տարիքով բավականին փոքր է՝ 2-3 ամսեկան:

«Լեյլան այժմ ոչ միայն երկվորյակ տղաների, այլև աղջկա մայր է», — հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները:

30-ամյա Լեյլան Ռուսաստանում ազգությամբ ադրբեջանցի երգիչ և գործարար Էմին Ագալարովի հետ ամուսնությունից երկվորյակ որդիներ ունի՝ Ալի և Միքայիլը։ Զույգն ամուսնալուծվել է, ինչի առթիվ Լեյլայի նախկին ամուսինը մի շարք շնորհավորանքներ է ստացել:

Այնուամենայնիվ, որդեգրած դստերը անվանել են Ամինա: «Արմենիա՞»,- հարցնում են ադրբեջանցի օգտատերերը՝ անունը նմանեցնելով Հայաստանի անվանը: Նրանք պահանջում են բացատրել անվան նշանակությունը և կամ էլ փոխել այն: Լեյլան, ինչպես նաև նրա մտերիմները չեն մեկնաբանում այս խոսքերը՝ ուշադրություն չդարձնելով և կամ էլ ինչ-որ բան թաքցնելով: