‹‹Յա՜, էդ լակո՞տն էլ…››. մի զավեշտալի դեպք Չարենցի ու ՀԱՅ ֆիդայի Չոլոյի ձերբակալված լինելու տարիերից, որ արժե կադալ
ԽՍՀՄ-ի պատմության շրջանում հայերը ունեցել են արյունոտ էջեր: Մեկը մյուսի հետևից ձերբակալվում ու մահապատժի էին ենթարկվում հայ հասարակության կորիզները՝ մտավորականները, գրողները, բանաստեղծներ, քաղաքական ու հասարակական գործիչները:
Սին մեղադրանքը միայն մեկն էր՝ ‹‹հակասովետական քաղաքականություն››: Սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ պետությունը պարզապես չէր կարող հանդուրձել խիզախներին ու փայլուն ուղեղներին ու ազատվեց նրանցից միմիայն սեփական քմահաճույքով:
Հենց այս սարսափելի քաղաքակոնություն զոհ դարձան Բակունցը, Մահարին, Չարենցը ու շատ ու շատ այլ հայ մտածողներ:
- Չարենցի ձերբակալված լինելու տարիներից մի զավեշտալի ու հետաքրքիր դեպք են պատմում:

1936-37 թթ. Խորհրդային իշխանությունները, ի թիվս այլ քաղհալածյալների, ձերբակալում են հայ ֆիդայի Չոլոյին և գրող Եղիշե Չարենցին։
Չարենցը ձերբակալվածների մոտ իշխանություններից դժգոհում է բանտերը քաղբանտարկյալներով լցնելու պատճառով: Լսելով այդ մասին` Չոլոն հարցնում է, թե ով այդ մարդը։ Պատասխանում են, որ Եղիշե Չարենցն է։ Չոլոն, հավանաբար չճանաչելով Չարենցին, սրտնեղում է.
-Լա’ո, ես 30 տարի գոմշի պես կռվա, ինձ էլ են բանտարկել քաղաքական հայացքների համար, էդ լակոտին է՞լ։