Աշխարհի առաջին գրախանութը հիմնադրել է ՀԱՅԸ, բայց ոչ Հայաստանում. ո՞վ և որտե՞ղ է հիմնադրել
Աշխարհում առաջին գրախանութը բացել է Տիրան անունով մի հայ մ.թ.ա 1-ին դարում:
Ըստ հռոմեական գրառումների՝ հռոմեական գեներալ և պետական գործիչ Լուցիուս Կոռնելիուսը կարողացել է ավելի քան 30 000 գիրք հավաքել Տիրանի օգնությամբ և Տիրանը Հռոմում բացել է առաջին գրախանութը:
Հռոմեական գրքի առևտրի ցանցը եղել է բավականին զարգացած և ընդգրկել է ամբողջ հռոմեական կայսրությունը: Տպարանների ընդհանուր թիվը հասնում էր 1000-ի։

Այն ժամանակ դեռ գոյություն չուներ հեղինակային իրավունքի կամ հրապարակման իրավունքի հայեցակարգ։ Հռոմի անկումից հետո գրախանութը աստիճանաբար անկում ապրեց։ Ձեռագրերի պատճենումը և տարածումը վերականգնվեց վաղ միջնադարում վանական սկրիպտորիաներում։