Նա այնքան տաղանդավոր էր իբրև մարդ և այնքան հմուտ՝ իբրև հրամանատար, որ պատերազմի ողջ ընթացքում իրենց գունդն ամենաքիչ զոհը տվեց. ճանաչենք Արցախյան պատերազմի հերոսին

Մենք հազարներ չենք, բայց այն տղաները, ովքեր հաղթեցին պատերազմում, իսկապես կռվեցին, մեզ հետ են։ Այն տղաները, ովքեր իսկապես կռվեցին և դեռ կկռվեն, պետք է համախմբվեն կամ մեզ հետ, կամ այլոց՝ ովքեր կպահպանեն մեր սահմանները և հայրենիքը։ Դա վերաբերում է և՛ Սփյուռքին, և՛ Արցախին, և՛ Ջավախքին՝ համա՛յն հայությանը։

Խոսքերի հեղինակը «Արցախ» գնդի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս Միքայել Մարտինի Ապրեսյանն է, ով ծնվել է 1954 թվականի փետրվարի 1-ին Երևանում։

Ապրեսյանը ծառայելէ ԽՍՀՄ Հյուսիսային նավատորմում, որտեղ առանձնացել է բարձր կազմակերպվածությամբ և պատրաստվածությամբ։

Ապրեսյանը ,1988 թվականից ակտիվ մասնակցելով Արցախյան պատերազմին, զբաղվել է նախկին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից զենք-զինամթերքի ձեռքբերմամբ:

Նոյն թվականին թվականին Միքայել Ապրեսյանն ու Սամվել Վարդանյանը միացել են Արցախի «Վրիժառուներ» ջոկատին: Վերջինս իրականացնում էր հատուկ նշանակության օպերացիաներ էր իրականացնում հիմնականում Շահումյանի շրջանում:

1 տարի անց Միքայել Ապրեսյանը և Վարդանյան Սամվելը ստեղծել են «Արցախ գունդ» ռազմական միավորը:

Վերջինս գործում էր Արցախի և Հայաստանի տարածքում: Ի դեպ Արցախ գնդի 1-ին հրամանատարը Սամվել Վարդանյան էր, իսկ Միքայել Ապրեսյանը՝ շտաբի պետը: Դժբախտաբար, 1991 թվականին զոհվեց Սամվել Վարդանյանը և «Արցախ» գնդի ռազմական խորհրդի կողմից Միքայել Ապրեսյանը ընտրվեց հրամանատար։

Միքայելի հրամանատարությամբ «Արցախ գունդը» ոչ միայն մասնակցել է  Շուշիի ազատագրման գործողություններին՝ մատակարարելով զենք-զինամթերք, այլ նաև անմիջական մասնակցություն ունեցել ռազմական գործողություններին։

Արցախ գնդի թիկունքի պետ Թորոս Գյուլեսերյանը հերոսի մասին ասել է.

Նա այնքան տաղանդավոր էր իբրև մարդ և այնքան հմուտ՝ իբրև հրամանատար, որ պատերազմի ողջ ընթացքում իրենց գունդն ամենաքիչ զոհը տվեց։ Ինքը` Միշան, մի անգամ, կոնտուզիա է ստացել, բայց երբեք չի վիրավորվել;