Պատերազմի ժամանակ հենց իր աչքի առջև մահացավ 29-ամյա որդին. ճանաչենք «Սեւ հովազի» հրամանատարին

Խոսքը հայ ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի մասին է:

Ազատամարտիկը ծնվել է 1961 թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։

Արմավիրի «Արարատ» համալսարանում իրավագիտություն է սովորել:

1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

8 տարի անց մասնակցել է Արցախի ազատամարտին։

ՀՀ բանակում ծառայելու տարիներին (1994-2000 թթ.) զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է  Ազգային ժողովի պատգամավոր:

Պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011 թ. սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

2017 թ․-ից հեռացել է ԲՀԿ կազմից և քաղաքականությունից։

2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառված ԱԹՍ կողմից հարված հասցվեց Ռուստամ Գասպարյանի մեքենային, որի արդյունքում նրա 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը տեղում մահացել էր, իսկ Ռուստամ Գասպարյանը՝ ստացել բազմաբեկորային վնասվածքներ գլխի շրջանում: Հոկտեմբերի 16-ին Ռուստամ Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։ Հոկտեմբերի 17-ին հայտնվեց Ռուստամ Գասպարյանի մահվան մասին:

2020 թ․ դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման, արժանացել՝ «Ոսկե արծիվ» շքանշանի։

«Սեւ հովազի» հրամանատարը ամուսնացած էր, ուներ երկու երեխա։