Երևանում տեղի ունեցավ Մարտուն Սիմոնյանի «Գոռը» վիպակի շնորհանդեսը. Ներկա էին «եղնիկներ» զորամասում ծառայած ՀԵՐՈՍ Գոռի զինակից ընկերները և հարազատները

Դեկտեմբերի 4-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մարտուն Սիմոնյանի «Գոռը» վիպակի շնորհանդեսը։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի նորանշանակ տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը։

girq


Վիպակին, որպես գեղարվեստական ստեղծագործության, անդրադարձան վիպակի առաջաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանը, ռեժիսոր, հրապարակախոս Եղիշե Խերանյանը։

nerkaner


Վիպակից հատվածներ ընթերցեց Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասան Ավետիք Կալամդարյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ Նախագահի մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր Անդրանիկ Մալխասյանը, դաշնակահար՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, ինչպես նաև «Արս լունգա» դուետը՝ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ Արամ Թալալյան, դաշնակահար՝ ՀՀ մշակույթի նախարարության Նարեկացու մեդալակիր, ԵՊԿ դասախոս Ջուլիետա Վարդանյան։

girq

Վիպակի շնորհանդեսին ներկա էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։