Իսպանական կինոփառատոնում լավագույն ֆիլմ մրցանակը տրվել է հայկական կինոյին

Իտալական DELLA LESSINIA միջազգային կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվել է հայկական կինոյին՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմի համար։

Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր Թամարա Ստեփանյան) La Scam 2020-ի շրջանակներում արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը:

««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի  Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է  տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝  բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝  ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին»,- այսպես է ասել ֆիլմի մասին ռեժիսորը։