Գիտե՞ք՝ ինչ կեղծանունով էր հանդես գալիս Միքայել Նալբանդյանը «Հյուսիսափայլ» ամսագրում. հետաքրքիր մանրամասներ գրողի կյանքից
Հայ գրականության ազատության երգչին, դժվար թե ինչ-որ մի հայ չճանաչի: Իսկ այն, թե ի՞նչ կեղծանվամբ հանդես եկավ մեծն գրողը «Հյուսիսափայլ» ամսագրում, ոչ բոլորը գիտեն:
Մինչ այս հարցին անդրադառնալը, ձեզ ենք ներկայացնում մի քանի տվյալներ Նալբանդյանի կյանքից:
Ծնվել է 1829 թվականի նոյեմբերի 2-ին Նոր Նախիջևանում:
Նախնական կրթությունը ստացել է Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Արդեն այս տարիներին իր ակտիվ հասարակական գործունեությամբ ու ազատական հայացքներով նա ընդունելի չէր տեղի իշխանությունների համար:
Նալբանդյանի գրաբարով և աշխարհաբարով գրված առաջին բանաստեղծությունները 1851թ-ին տպագրվել են «Արարատ» շաբաթաթերթում:
17 տարեկանում Նալբանդյանը արդեն ստիպված փախչում է Նոր Նախիջևանից և մեկնում Մոսկվա: Մոսկվայում գտնվելու տարիներին Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդում տեղի Լազարյան ճեմարանում: Ի դեպ, Նալբանդյանն իր աշակերտներին ամենասկզբում դիմում է հետևյալ խոսքով՝ «պիտի հայերեն մտածել սովորենք»: Դասավանդելու հետ միասին Միքայելը սովորում Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր:
Հենց Մոսկվայում էլ 1858 թվականին Ստեփանոս Նազարյանի հետ համատեղ ջանքերով հիմնադրում են «Հյուսիսափայլ» ամսագիրը: Վերջինիս էջերին էին հայտնվում Րաֆֆին, Ռաֆայել Պատկանյանը, Մուրացանը, ինչպես նաև ռուս ու եվրոպացի գրողներ: Նալբանդյանը ամսագրում հաճախ ներկայանում էր Կոմս Էմանուել ծածկանունով, դրանք առավելապես սուր հրապարակախոսական հոդվածներ էին:
1 տարի անց, վիճելով ընկերոջ հետ, Նալբանդյանը հեռանում է «Հյուսիսափայլի» խմբագրությունից: Այդ դեպքից հետո Նալբանդյանը սկսում է շրջել եվրոպական քաղաքներով և կապեր հաստատում տեղի առաջադեմ դեմքերի հետ: Եվրպայում շրջելու տարիներին Նալբանդյանի կյանքում մի իտալացի նկարչուհի է հայտնվում, սակայն բանն ամուսնության չի հասնում:
Կա կարծիք, որ հենց գրողի այդ աղջիկն է հանդիսանում «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության նախատիպը, այդ պատճառով էլ ազատատենչ գրողը նախ ռուսական Փոքր թարոնի դերասանուհի Մարինա Պանովայի հետ սիրային կապը անավարտ թողեց, հետո նաև նախիջևանցի Վարդուհու հետ հարաբերությունները: