Այս ՀԱՅԿԱԿԱՆ բրենդը հայտնի է ողջ աշխարհում և համագործակցում է հայտնի ամսագրերի հետ. կռահեցի՞ր, թե որ բրենդն է

Հայկական արտադրանք առաջարկող բրենդները քիչ չեն և հիմնականում տեղակայված են հենց Հայաստանում, սակայն, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում ընդլայնել գործունեությունը Հայաստանից դուրս և հայտնի դառնալ ողջ աշխարհում:

Այսօրվա հոդվածը բոլորիս լավ Սիրուշոյի «PreGomesh» բրենդի մասին է, որն անվանվել է նրա համանուն հիթի պատվին և որի շնորհիվ շատերը, գուցե նաև նրանք, ովքեր ընդհանրապես տեղյակ չէին ՀԱՅԵՐԻՍ մասին, ծանոթացան մեր մշակույթին։

Բոլոր ապրանքները արծաթից պատրաստված նուրբ ձեռագործ զարդեր են, ոսկեզօծ դետալներով: Կան ինչպես դասական, այնպես էլ ավանդական զարդեր, որոնց բարդ նախշերը ձեռքի աշխատանքներ են, և ակնհայտորեն, մեծ հմտությամբ են պատրաստված:

2017 թվականի մարտ ամսին Pregomesh ստացավ համագործակցության առաջարկ աշխարհահռչակ բրիտանական Vogue ամսագրի կողմից, որն էլ, անկասկած, վկայում է բրենդի հաջողակ, պահանջված և հանրահայտ լինելու մասին:

Прегомеш-бижутерия-2
прегомеш-бижутерия3
Нет описания фото.

Առաջարկը ստանալուց անմիջապես հետո թիմը սկսեց մշակել միջազգային ամսագրում ներկայանալու կոնցեպտը, ընտրվեցին զարդերի տեսակները, նկարահանման վայրն ու լուսանկարիչը:

Մայիսյան համարում Pregomesh-ը ներկայացել է իրեն հատուկ ոճով, նոր տեսականիով ու գարնանային գույներով: Համարում ներկայացվել են Գարուն 2017 հավաքածուում տեղ գտած նոր գոտին ու թևնոցներնը, որոնք գեղեցիկ կերպով համադրվել են արդեն բոլորի կողմից սիրված զարդերի հետ:

Մինչ օրս Pregomesh-ը պահանջված և սիրված բրենդ է ողջ աշխարհում, որը, իր չքնաղագույն զարդերով և այժմ արդեն հագուստով, իր սպառողին է փոխանցում ՀԱՅԿԱԿԱՆ մշակույթը և ավանդույթները: