Հերթական ՀԱՅ նկարիչը, ով հայտնի է ողջ ԱՄՆ-ում. նա ստեղծել է ավելի քան 1000 բացառիկ կտավ (ՆԿԱՐՆԵՐ)

Ռուբիկ Քոչարյանը հիանալի նկարիչ է, ով ապրում և աշխատում է Կալիֆորնիայում, ԱՄՆ-ում։ Իր բեղմնավոր կարիերայի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 1000 բացառիկ նկարներ յուղաներկով:

Ռուբիկ Քոչարյանը ծնվել է Երևանում 1940 թվականին: Նրա ընտանիքը Սիբիր է աքսորվել 1946 թվականին ստալինյան ռեժիմի պատճառով։ Ռուբիկը իր հմտությունների և գիտելիքների հիմքը ստացել է ռուս նկարիչ Իվան Պավլովի մոտ ուսուցման ժամանակ: 1953 թվականին ընտանիքի Երևան վերադառնալուց հետո Ռուբիկը ընդունվել է Թերլեմեզյան գեղարվեստի ուսումնարան, որտեղ սովորել է մի քանի նշանավոր հայ նկարիչներից: 1955 թվականին ընդունվել Է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարան։ Ավելի ուշ նա հնարավորություն ունեցավ Պուշկինի թանգարանում ուսումնասիրել հին վարպետներին:

1959 թվականին Ռուբիկը վերադարձավ Երևան՝ աշխատելու առաջատար ազդեցիկ նկարիչների հետ և Երևանի պետական ինստիտուտում ստանալու գեղարվեստի մագիստրոսի կոչում գրեթե տասը տարի անց 1968 թվականին։ Հետագա տարիներին Ռուբիկը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում:

1974-ին Ռուբիկը արտագաղթել է ԱՄՆ՝ առանց փողի ու նկարների։ ԱՄՆ-ում կյանքի առաջին տարիների դժվարությունների ժամանակ Ռուբիկին հաջողվել է Նյու Յորքի Մեդիսոն ավենյուի ստուդիան հիմնել, որը նա լրացրել է իր նոր ստեղծված աշխատանքներով: Նրա աշխատանքները ներկայացվել են Նյու Յորքի, ինչպես նաև Վաշինգտոնի մի շարք պատկերասրահներում:

1980-1982թթ. ընթացքում Ռուբիկը կոլեկցիոների պատվերով ստեղծել է մի շարք կտավներ Հունաստանում։ 1986 թվականին նկարիչը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ արդեն իր աշխատանքները ներկայացրել է Heritage պատկերասրահում և այլ ցուցահանդեսներում։ 1996 թվականից Ռուբիկն ապրում է Կալիֆորնիա նահանգի Քլոդվիգ քաղաքում։