Հայ, ով լուսավորեց ողջ աշխարհը

Իգնացի Լուկասևիչը հայկական ծագումով լեհ դեղագործ, քիմիկոս-տեխնոլոգ և ձեռնարկատեր էր: Նա կերոսինային լամպի հայտնագործողն էր: Ստեղծել է նաև նավթահումքից թորման եղանակով կերոսինի ստացման մեթոդը և հիմնել է աշխարհում առաջին նավթավերամշակման գործարանը:

Իգնացի Լուկասևիչը (1822-1882) աշխարհին հայտնի է որպես կերոսինային լամպի հայտնագործող: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Իգնացի Լուկասևիչը սերում էր Լեհաստանում բնակվող հայկական ընտանիքից, և նրա Լուկասևիչ ազգանունը հայկական Ղուկասյան ազգանվան լեհական տարբերակն է:

Դեռ մանկության տարիներին Իգնացին խորը հետաքրքրություն էր ցուցաբերում քիմիայի և բժշկության ոլորտների հանդեպ: Նա լեհական Ժևուշ քաղաքում որպես գեղագործի օգնական էր աշխատում:

1848 թ. Իգնացի Լուկասևիչը վերադարձավ իր սիրելի մասնագիտությանը և աշխատանքի անցավ Լվովի «Ոսկի աստղի տակ» դեղատանը: Դեղատան տնօրենը հայազգի Պետեր Միկոլաշին էր (Միքայելյան: Ավելի ուշ Վիեննայի համալսարանում Լուկասևիչը մագիստրոսի կոչում ստացավ:

Լուկասևիչը լամպի մոդել ստեղծեց, որն աշխատում էր կերոսինով, և 1854 թ. արտոնագիր ստացավ Գերմանիայում: Իգնացի Լուկասևիչ-Ղուկասյանի կողմից ստեղծված և անմիջապես մեծ հայտնիություն ստացած կերոսինային լամպը սկսեց լուսավորել ողջ Եվրոպան ու Ամերիկան:

2012 թվականի փետրվարին հիմնադրվել է «Իգնացի Լուկասևիչի ինստիտուտի հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակներն էին գիտա-կրթական գործունեության իրականացումը, ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելը, տնտեսական կրթության և ընտանեկան իրավունքների պաշտպանության միջոցների խթանումն աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ: