ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը

Ռուբեն Օրբելին ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրն էր: Նա մեթոդ է մշակել այն հնագիտական նմուշների պահպանության համար, որոնք դուրս էին բերվում ծովի հատակից:

Ստորջրյա հնագիտության գործի հսկայական գրականության և արխիվային նյութերի ուսումնասիրության արդյունքում Օրբելին հիմնեց գիտության նոր ճյուղ՝ հիդրոհնագիտություն։

Ռուբեն Օրբելին ծնվել է 1880 թվականի փետրվարի 26-ին Նախիջևանում։ 1903 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա դասախոսել նույն համալսարանում։ 1905 թվականին կարճ ժամանակ անց երկու տարով գործուղվել է Գերմանիա՝ Ենայի և Բոննի համալսարանները, որտեղ ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։ Տիրապետել է 12 օտար լեզվի։

1934 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում ու գետերում ստորջրյա աշխատանքների հատուկ նշանակման կարմրադրոշ արշավախումբը՝ ԷՊՐՕՆ (ռուս, ռուս.՝ 4 ЭПРОН-экспедиция подводных работ особого назначения)։

Օրբելին զբաղվել է ջրասուզակային գործի գիտական ուսումնասիրմամբ ընդամենը տասնհինգ տարի, որպես կանոն առաջնորդվելով սկզբնաղբյուրներով, որին նպաստել է նրա 12 լեզուների իմացությունը՝ ռուսերեն, վրացերեն, հայերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, շվեդերեն, իտալերեն, հին իտալերեն։

Ռուբեն Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերել են ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ Օլվիայում, Խերսոնում և այլուր։