Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած 38 անմահ հերոսների հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 4-ին Արմավիր քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում 38 անմահ արմավիրցի հերոս դարձած լեգենդներին:  

Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմների մասնակիցներ, ովքեր ականատես եղան փոքրիկների հրաշք պարերին և ունկնդրեցին կենդանի երաժշտություն:

nerkaner

Ներկաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչ Հասմիկ Մարգարյանին:

Գրեթե ամեն օր մարդաշատ է լինում Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում: Պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած արմավիրցի հերոսները:  

herosner

Ամեն օր  Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած առյուծ ու արծիվ տղերքի շիրիմներ են այցելում ոչ միայն հարազատները, այլև անծանոթ քաղաքացիներ:

Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին: