Բերդ, որը գաղտնի ուղիներով Գյումրին կապել է Երևանի հետ ու ծառայել է որպես զինվորական բանտ
Հայոց պատմամաշակութային զարդերից մեկն է հանդիսանում Ալեքսանդրապոլի բերդը, որը ծառայել է գաղտի միջոց անցյալում։ Այն ժամանակի գլխավոր նշանակություն ունեցող բերդերից է։
Սև բերդ, հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։

1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասումգլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։