Համաշխարհային ո՞ր աստղը կխաղա Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմում

Չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարվել բայց, որքան էլ խոսվի ու ֆիլմեր նկարահանվի, միևնույնն է, դրանք քիչ են լինելու։ Ասում են, Ատոմ Էգոյանը մյուս տարի պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին ու ֆիլմի գլխավոր դերը ստանձնելու է Անջելինա Ջոլին։ Այս մասով Ատոմ Էգոյանը դեռևս ոչ իմ հայտարարություն չի արել, բայց ասում են առանց կրակ ծուխ չի լինում։

joli

Թե որքանով է Ջոլին պատրաստ խաղալու այս ֆիլմում, դեռևս հայտնի չէ, բայց հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունները ասում են, որ Էգոյանը հատուկ է ընտրել Ջոլիին, քանի որ վերջինս իր արտաքինով ու դերասանական պրոֆեսիոնալիզմով լիովին համապատասխանում է այս ֆիլմի գլխավոր կերպարին։ Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի օրն է։

Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել։ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության միջոցով նպատակ ուներ մեկընդմիշտ փակել Հայկական հարցը։ Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1922 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թթ.։