Դեռևս երիտասարդ հասակից իր հարազատների վրեժը սրտում մոռանալ չէր տալիս. ճանաչենք հայազգի հերոսին
Խոսքը հայ ազատամարտիկ, ուսուցիչ, երկրաբան Վաչե Ռոստոմյանի մասին է: Ծնվել է 1961 թվականի ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում: Ազատամարտիկի նախնիները գաղթել են Կարս քաղաքից։ Վաչեն ընտանիքում միջնեկն էր. ունեցել է 2 եղբայր և մեկ քույր: Գյուղում 7 տարի սովորելուց հետո ընդունվել է Ա.Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոց։ Վերջինս ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ։
Ուսումն ավարտելուց հետո 5 տարի ժամկետով տեղափոխվեց Կապան: Կապան տեղափոխվելու նպատակը տեղանքն ուսումնասիրելն էր:
1991 թվականի սեպտեմբերից աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ, սակայն այն հետապնդում էր մեկ այլ նպատակ, նա ցանկանում էր տեղում ձևավորել խմբեր, որոնք կմեկնեին Արցախ։ Նրան հաջողվում է 4 ամսվա ընթացքում «Մրրիկ» և «Կայծակ» անուններով 2 խումբ ձևավորել: Յուրաքանչյուր խումբ 11 անդամից էր բաղկացած:
Դեռևս երիտասարդ հասակից իր հարազատների վրեժը սրտում մոռանալ չէր տալիս։ 1988 թվականին արցախյան շարժման պատճառով Կապանից վերադարձել է Երևան՝ Արցախ մեկնելու նպատակով։ Աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որպես քարտեզագիր։ Եղել է Սիմոն Աչիկգյոզյանի ուսանողը։

1988 թվականից անդամագրվում է Արցախ մեկնող խմբին։ Այդ շրջանում մի քանի անգամ մեկնում է Գյուլիստան գյուղ և մասնակցում է տեղի մարտերին։ Մասնակցություն Է ունեցել Շուշիի առանձնակի գումարտակի մարտերին։ Եղել է Էջմիածնի ջոկատի պատասխանատուներից մեկը։ 1990 թվականին ընտրվում է Էջմիածնի Ռուբեն Տեր–Մինասյան ՀՅԴ նոր ձևավորվող կոմիտեի անդամ՝ 11 ընկերներից կազմված։ Նրա մահվանից հետո կոմիտեն վերանվանվել է Վաչե Ռոստոմյան։ 1988 թվականից մեկնել է Արցախի Գյուլիստան գյուղ որպես լրագրող և ստացել տեղի ժամանակավոր քաղաքացիություն։
Հերոսը զոհվեց 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հասանաբադի Մալիբեյլու գյուղում:

Թաղված է ծննդավայրում: Գրիբոյեդով գյուղի դպրոցը անվանակոչվել է Վաչե Ռոստոմյանի անվամբ, որտեղ և տեղադրվել է նրա կիսանդրին: