«Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն։ Ես Հայ Դատի զինուոր եմ։ Կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ». ճանաչենք հայրենասեր զինվորին

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն։ Ես Հայ Դատի զինուոր եմ։ Կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»

Խոսքերի հղինակը Լիզբոնի գործողությունը իրականացրած հինգ երիտասարդներից Վաչե Տաղլյանն է:

Վաչեն այս խոսքերը անընդհատ կրկնում էր, բայց իր շրջապատում այս խոսքերը որպես լուրջ որոշում չէին ընդունում, քանի որ ընկերների համար Վաչեն զվարթ, կատակասեր, կյանքով լի տղա էր, ով իր շրջապատում հաճելի մթնոլորտ էր ստեղծում։ 

Ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 8-ին Բեյրութում:

Հենց Վաչեի հայրն է տղայի մեջ արթնացրել Հայ Դատի համար պայքարելու սերն ու հայրենասիրությունը։ Այդ ամենը էլ ավելի է ամրապնդվել, երբ հաճախել է թաղամասի ազգային վարժարանը: Այդ վարժարանն ավարտելուց հետո Վաչեն զբաղվել է արհեստով։

Նա բավականին երիտասարդ էր, երբ սկսվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Վաչեն բավականին երիտասարդ էր: Նա ցանկանում էր մասնակցել հայկական թաղամասերի պաշտպանությանը, բայց փոքր տարիքի պատճառով նրան մերժում էին։ Այնուամենայնիվ, տղային շատ քիչ ժամանակ անց հաջողվում է մասնակցել կռվին։ Դեռևս մանկուց հայրենիքին ծառայելու նրա բաղձանքը այս փոքր աշխատանքով չեր բավականացնում նրան և նա ցանկանում էր անցնել գաղափարական ճանապարհով գործուն պայքարի։

Արձակուրդ գնալու պատրվակով Վաչեն տուն է գալիս հուլիսի 18-ին: Ծնողներին տեղեկացնում է, որ  , որ 15 օրով մեկնում է Հունաստան: Հենց դա էլ լինում է տղայի վերջին այցելությունը, քանի որ Վաչեն ընկերների հետ մասնակցում է Լիզբոնի գործողությանը և 4 ընկերների հետ զոհվում1983 թվականի հուլիսի 27-ին Հայոց ցեղասպանության միջազգայնացման համար: