100 տարի անց պատարագ է անցկացվել։ Հայկական եկեղեցու վերածնունդը
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական կաթոլիկ Սուրբ Հովսեփ եկեղեցում վերանորոգումից հետո առաջին պատարագն է անցկացվել։
Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը։

Դիարբեքիրի հայկական Սուրբ Հովսեփ կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցվել և եկեղեցին հանձնվել է Դիարբեքիրի «Տիգրիս» համալսարանի տնօրինմանը՝ հայ կաթոլիկ համայնքի պահանջի դեպքում պատարագներ իրականացնելու հնարավորությամբ։

Եկեղեցին կօգտագործվի նաև որպես կրթական և մշակութային նպատակներով։
Եկեղեցին վերանորոգումից հետո Պոլսո կաթոլիկ հայկական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Լեւոն Զեքիյանի գլխավորությամբ օծվել է և անցկացվել է պատարագ։
Կարելի է ասել, որ այս դեպքում կարողացանք պահպանել հայակական մշակույթը, մեր եկեղեցին։ Հիմնալան դեպքերում հայկական եկեղեցիները քանդվում, ավերվում են կամ վերածվում մզկիթների։

Հիշեցնենք, որ քաղաքի գլխավոր մզկիթը եղել է Ուլու-ջամին, որը հնում եղել է բյուզանդական Հերակլ կայսեր օրոք 629 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին։ Մզկիթներին են վերածվել նաև Կաթողիկե, Ս. Գևորգ, Ս. Երրորդություն, Ս. Հովհաննես և այլ եկեղեցիները։