Դպրոցներում հայոց հայբուբենը այսուհետ կարող է կրճատվել

Գրի, մինչ այժմ ստեղծված, ամենակատարյալ տեսակն այբուբենն է: Այն ինքնին համարվել է կատարելության խորհրդանիշ և պատահական չէ, որ այբուբենի առաջին և վերջին տառերը համարվել են տիրեզերական ամբողջության խորհրդանիշ: Հայոց այբուբենը ստեղծելուց առաջ Մաշտոցը, նախ և առաջ մանրամասն ուսումնասիրում է ժամանակի հայտնի այբուբենները:

aybuben

Այբուբենը, որը պետք է հայտնագործեր Մաշտոցը, պետք է ունենար 36 տառ՝ իր հնչյունական կազմին համապատասխան։ Մաշտոցյան գրերի ամենաարժեքվոր փաստն այն էր, որ ամեն մի հնչյուն ուներ իրեն համապատասխան տառը: Ավելի ուշ՝ 12-րդ դարի վերջում, հայկական այբուբենը համալրվեց և, օ, ֆ տառերով: Ներկայումս հայ լեզվաբանները կարծիք են արտահայտում, որ հայոց այբուբենից կարել է Ֆ տառը ընդհանրապես հանել, քանի որ այն օտարաբանություն է ու հայոց այբուբենում Ֆ տառի կարիքը ընդհանրապես չկա:

Աշխարհում գոյություն ունեցող գրերի թիվը հասնում է տասնյակների (եթե ոչ հարյուրների): Դրանցից մի մասը տարբեր պատճառներով դուրս է եկել օգտագործման ոլորտից, իսկ մյուս մասը շարունակում է մշտապես ծառայել մարդկանց` նրանց գործունեության տարբեր ոլորտներում: