Հերոսական դեպքի մանրամասները. Հայ զինվորը մտել է ադրբեջանական դիրք և փամփուշտներ գողացել
Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինվորները հերոսական պայքար են մղել։ Մեզ հասած տեղեկություններով թշնամին ամեն գնով ցանկացել է Գորիս-Երևան ճանապարհն իր վերահսկողության տակ վերցնել, որը տեղի կունենար, եթե կարողանային գրավել այդ ճանապարհը վերահսկող «Ծիծեռնակ» անվանումով դիրքը։ Բայց մեր զինվորները կյանքի նաև ճարպկության ու ինչու չէ նաև խորամանկության գնով կարողացել են պահպանել դիրքն ու չհանձնել այն թշնամուն։
Ձեզ ենք ներկայացնում մեր հերոսների սուր մտքի և խելացի գործելու համադրությունը։

Ըստ տեղեկությունների թշնամին երբ հարձակվել է «Ծիծեռնակ» դիրքի վրա, մեր զինվորներն այնքան են կրակել նրանց վրա, որ գնդացրի փամփուշտները սպառվել են։ Զինվորներից մեկի մոտ ադրբեջանական գլխարկ է եղել, նա փորձել է խորամանկության դիմել․ դրել է ադրբեջանական գլխարկը, ու քանի որ արդեն մութ է եղել, գնացել մտել է ադրբեջանցիների մեջ, որոնք այդ պահին թալանելիս են եղել իրենց կողմից գրավված հայկական դիրքը և ադրբեջանցու կերպարանքով՝ երկու արկղ փամփուշտ է վերցրել դիրքից ու նորից վերադարձել իրենց դիրքը։ Թշնամուց «գողացած» փամփուշտներով սկսել են նորից կրակել թշնամու ուղղությամբ։

Արդբեջանական զինուժն այդ օրը մեծ քանակությամբ զոհ է տվել՝ 200-ից ավելի, որն ադրբեջանցիները մինչ օրս պաշտոնապես չեն հայտարարել։