Ի՞նչ է Երևանին նվիրել ճապոնացի պրոֆեսորը և ինչու՞. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ճապոնացի արվեստաբան պրոֆեսոր Կունիտո Նագաոկան Երևանի քաղաքապետարանին է նվիրել քաղաքի ամենանշանավոր խորհրդանիշների պատճենները: Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան ներկայացրել է Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին պատմող Հայոց Արգիշտի արքայի արձանագրության պատճենը:

Կրկնօրինակը ստեղծվել է Taku-Hon ճապոնական և չինական տպագրության տեխնիկայի օգտագործմամբ: Այս տեխնիկան ենթադրում է մեծ և բարակ թղթի «քսում» քարին՝ թղթի վրա դրա տպագրությունը ստեղծելու համար:

Թուղթը խոնավացնում են, դնում քարին, իսկ հետո փափուկ վրձնով նրբորեն քսում զարդանախշերի մեջ։ Թղթի չորացումից հետո այն առանձնացվում է քարից։ Մի քանի տարի առաջ Նագաոկայի նվիրած «խաչքարը» ստեղծվել է նույն տեխնիկայով։

«Ինձ շատ են տպավորել հայերի հոգևոր ավանդույթները։ Ես ուզում եմ խաչքարերը վերադարձնել համաշխարհային մշակույթ, ցույց տալ դրանց հարստությունն ու նրբությունը «, — նշել է պրոֆեսոր Կունիտո Նագաոկան։

Ճապոնացի արվեստագետի ստեղծագործությունները ներկայացվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ ամբողջ աշխարհում կայանալիք ցուցահանդեսներում: