Ինչպիսի՞ն էին հայ-թուրքական հարաբերությունները 1918-1924 թթ. և ինչու՞ թուրք փաշան ինքնասպան եղավ

Հայ-թուրքական միջպետական հարաբերությունները սկսվել են Բաթումիի բանակցություններից, որոնք տեղի են ունեցել 1918 թվականի մայիսի 30-ից հունիսի 4-ը: Բաթումիի մասին պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետությունում Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ներկայացուցիչ Մեհմեթ Ալի փաշան ժամանել է Երևան: Նրա այցի նպատակը պայմանագրի կետերի կատարման դիտարկումն էր։

Առաջին համաշխարհային պատերազմում թուրքերի կրած պարտությունից (Մուդրոսի զինադադար, 1918թ. Հոկտեմբեր) և դաշնակիցների էսկադրայի ժամանումից հետո, երբ Կոստանդնուպոլսում սկսվեցին երիտթուրքերի ձերբակալությունները, Մեհմեթ Ալի փաշան ինքնասպան եղավ։

1921 թվականի հոկտեմբերի չարաբաստիկ Կարսի պայմանագիրը (որը մեզ պարտադրում էին, ի դեպ) ենթադրում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատում Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև։

1922 թվականին Թիֆլիսում, Խորհրդային Ռուսաստանի գիտությամբ և նրա թույլտվությամբ, կողմերը կրկին նստեցին բանակցությունների սեղանի շուրջ և որոշեցին կիրառել Կարսի պայմանագրի վերոնշյալ կետը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Անկարայում և Երևանում դեսպանատներ բացելու վերաբերյալ։

Թուրքիայի դեսպանատունը Երևանում և հյուպատոսությունը Գյումրիում գործել են 1922-1924 թվականներին: Հայաստանը նույնպես Կարսում ներկայացուցչություն ուներ։ 1924 թվականին Թուրքիան դադարեցրեց Հայաստանում իր դիվանագիտական կորպուսը, և թուրք դիվանագետները հետ կանչվեցին։ Նույն թվականին Կարսում փակվեց Հայաստանի հյուպատոսությունը։