Ինչու՞ էին Խորհրդային Հայաստանում պայքարում կրոնի դեմ. ի՞նչ էր կատարվում այդ տարիներին

Խորհրդային Հայաստանի Առաջին աթեիստական կազմակերպությունը ստեղծվել է 1927 թվականին՝ «Անաստված» անվամբ, որից հետո մեկ տարի անց սկսել է թողարկել նույն անունով ամսագիրը։ Ամսագրի կարգախոսն էր՝ «Պայքար կրոնի դեմ՝ պայքար սոցիալիզմի համար»։

Սկզբնական փուլում «Անաստվածը» հրատարակվում էր փոքր քանակությամբ, սակայն որոշ ժամանակ անց տպաքանակը մեծացավ, և ամսագիրը սկսեցին բաժանել դպրոցներում, այլ հաստատություններում։

Որոշ վկայությունների համաձայն, ամսագրի ազդեցությունն այնքան է աճել, որ դպրոցականներն իրենք են սկսել առաջարկել տեղական կազմակերպություններ և ակումբներ բացել «Անաստված» անվամբ:

Աստիճանաբար «Անաստվածը» տարածվեց Հայաստանի ողջ տարածքում, և արդեն 1929 թվականին ամսագիրը նոր կարգախոսով լույս տեսավ. «Չի կարող լինել անաստված մարդ առանց»Անաստվածի»»։ Աթեիզմի տարածումը տեղի է ունեցել գիտական հոդվածների (մատչելի լեզվով) հրապարակումների և փիլիսոփա-նյութապաշտների աշխատանքների միջոցով։

Սակայն ամսագրի ամենապայծառ մասը ծաղրանկարներն էին, որոնց հիմնական հերոսները հոգևորականներն էին, ֆաշիստներն ու դաշնակները։ Հենց տեսողական բաղադրիչն է ամենից շատ ազդել եկեղեցու և հոգևորականության բացասական կերպարի ձևավորման վրա։

Ավաղ, նման հակակրոնական գործողությունների դեմ ոչինչ չձեռնարկվեց, իսկ եթե նույնիսկ ձեռնարկվեց, ապա ապարդյուն: Ոչինչ չկանխեց նման ստոր քայլերը:

Աստված արդեն իսկ մարդուն ընտրության հնարավորություն է տվել, և մարդն իր ողջ կյանքի ընթացքում ինքուրույն որոշումների կայացման հնարավորություն ունի, ուստի ոչ ոք իրավունք չունի նման հակաարշավներ ձեռնարկելու, հատկապես երեխաների շրջանում: Միևնույն է, կյանքի ընթացքում մարդը ինչ-որ որոշման ու համոզման է գալիս: Բայց ավաղ, հիմնականում սխալ…