Ջասթին Թրյուդոն Կանադայում սկսում է հայկական նախշերով գուլպաների արտադրություն. նոր աշխատատեղեր՝ հայերի համար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 2018 թվականին հյուրընկալվել էր Հայաստանում: Իմանալով Ջասթինի միակ թուլության՝ գուլպաների հանդեպ իր սիրո մասին, հայերը մի շարք նվերներ են մատուցել Թրյուդոյին՝ գուլպաների տեսքով:

Դրանց մեջ, ասում են, եղել են նաև հայկական նախշերով գուլպաներ: Թրյուդոն այնքան է հավանել դրանք, որ միշտ կրել է, սակայն տանը՝ բոլորի աչքերից հեռու: Այդպիսով նա չի ցանկացել իր հարաբերությունները սրել մեր թշնամի երկրների հետ:

Այժմ, ինչպես նշում են աղբյուրները, այդ գուլպաները մաշվել են, և Թրյուդոն էլ կարծում է, որ դրանք շատ դուր կգան կանադացիներին: Այսպիսով՝ նա որոշել է հիմնել հայկական գուլպաների արտադրություն: Հայկական նախշերով գուլպաների վրա աշխատելու են ինչպես կանադացիներ, այնպես էլ հայեր, ովքեր արդեն կնքում են իրենց աշխատանքային պայմանագրերը Կանադայում և պատասխանատու են գուլպաների տեսքի համար: