Թագավորական ընտանիքի հարսը «ՊռեԳոմեշ»-ի սիրահար է

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, միշտ էլ աչքի է ընկել իր զարդերի յուրօրինակությամբ: Թագավորական պալատում ապրելու շրջանում նա կրում էր նաև արքայադուստր Դիանայի զարդերը:

Արքայական ընտանիքից բաժանվելուց հետո, սակայն, Մեգանը այլևս չկրեց դրանք. գուցե նրա մո՞տ չէին այլևս:

Սակայն վերջերս պարզ դարձավ, որ նա պատվիրել է մեծաքանակ զարդեր հայկական «ՊռեԳոմեշ» ապրանքանիշից: Մեգանի այս քայլը շատերը բացատրում են որպես յուրօրինակ հարգանքի տուրք իր լուսահոգի սկեսրոջ՝ արքայադուստր Դիանայի նկատմամբ, ում տատիկը հայուհի է եղել:

Մեգանն այս կերպ փորձել է հավանաբար հաճոյանալ ամուսնուն՝ ցույց տալով նրան, որ որքան էլ արքայական ընտանիքից առանձին ապրեն, նա երբեք չի ուրանա Հարրիի մոր կատարածը, ինչպես նաև նրա գործունեությունը:

Այս երևույթը գուցե դուր չգա թագուհուն, քանի որ նա նախ չէր սիրում Դիանային, ապա նաև շքեղ զարդերի սիրահար է, և կատարվածը կարող է որպես վիրավորանք ընկալել: Սակայն թագուհու կամքը Մեգանի համար առանձնապես էական չէ, քանի որ նրանք երկար ժամանակ է, ինչ առհասարակ կապեր չունեն նրա հետ: