«Միայն ներողություն խնդրելը բավական չէ»․ թուրք լրագրող-հրապարակախոս

Օրհան Քեմալ Ջենգիզը թուրք հայտնի լրագրող է, հրապարակախոս։ Նրա հրապարակումներն ու խոսքը դուր չի գալիս թուրքական իշխանություններին, սակայն վերջինս, չվախենալով իշխանության ճնշումներից, պնդում է, որ Թուրքիան Հայաստանին պետք է փոխհատուցում տրամադրի իրականացրած ցեղասպանության համար։ Ըստ լրագրող-հրապարակախոսի՝ անհրաժեշտ է, որ ստեղծվեն այս փոխհատուցման տրամադրման ուղիները։

Որևէ դատարան այսօր չի կարող ընդդեմ Թուրքիայի որոշում կայացնել, քանի որ ոճրագործության վկաներ չկան, սակայն հրապարակախոսը նշում է․  «Թուրքիան կարող է ասել, որ 1915 թվականի դեպքերը մարդկության մեծ nղբերգnւթյnւններից է և մենք ընդունում ենք այն: Մենք դատապարտում ենք դրա կազմակերպիչ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարությանը և ողբերգության զոհ դարձածներից և նրանց ժառանգներից ներողություն ենք խնդրում»։

Ջենգիզը պնդում է նաև, որ միայն ներողություն խնդրելով այս հարցը լուծում չի ստանա, պետք է մտածել և իրականացնել փոխհատուցումը՝ ընդունելով թե՛ բարոյական, թե՛ նյութական վնաս հասցրած լինելը: